Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ազգային ժողովը վավերացրեց ՀՕՊ համաձայնագիրը

Ազգային ժողովը վավերացրեց ՀՕՊ համաձայնագիրը
30.06.2016 | 14:52

Ազգային ժողովը հունիսի 30-ին վավերացրեց Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման համաձայնագիրը՝ կողմ քվեարկեց 102 պատգամավոր, 8-ը դեմ էին: Համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ Հայաստանը Ռուսաստանին է զիջում օդային տարածքն ու անվտանգությունը:

Ըստ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մարմին, որը կառավարելու է Ռուսաստանը:

Դիտվել է՝ 4477

Մեկնաբանություններ